2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող, Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Գաբրիել Վեյգայի սաուդյան «Ալ-Ահլի» ակումբ տեղափոխության շուրջ բանավոր համաձայնության հասնելու սոցցանցային գրառումը։
«Ամոթ», — գրել է Կրոսը Ռոմանոյի գրառման մեկնաբանությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վեյգան մոտ է Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիի» ճամբար տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Չելսին»: