Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը, որը 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչում ազգային թիմի հաղթանակից հետո համբուրեց Իսպանիայի հավաքականի խաղացող Ջենի Հերմոսոյի շուրթերը, վաղը՝ օգոստոսի 25-ին, հրաժարական կտա։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Ըստ աղբյուրի՝ Ռուբիալեսն արդեն տեղեկացրել է իր թիմին, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի վեհաժողովում, որը կկայանա օգոստոսի 25-ին, նա կհայտարարի պաշտոնը լքելու որոշման մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպից հետո ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռուբիալեսի դեմ։