Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ սաուդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ խորվաթ կիսապաշտպանը դժգոհ է նոր մրցաշրջանում իր խաղաժամանակից։
Լուկա Մոդրիչը կմեկնի Սաուդյան Արաբիա՞։ Լուկան արդեն որոշել է մնալ այստեղ։
Նա դժգոհ է, որ չի խաղում։ Շատ տարօրինակ է տեսնել Լուկային չխաղալիս, բայց նա րոպեներ կստանա, անկասկած։ Նա մեզ կօգնի ընթացիկ մրցաշրջանում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։