Հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա չիլիացին միլանցիներին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն եվրո։
Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» խաղացել է 2019 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի օգոստոսը։ Նա թիմի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը, ինչպես նաև երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Հարձակվողն իտալական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: