Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է իր հաճախորդի՝ կարիերան շարունակելու տարբերակների մասին՝ նշելով, որ նա կոնկրետ առաջարկ է ունեցել «Վերդերից»։
«Վերդերից» առաջարկ կար, իսկ «Վոլֆսբուրգից» միայն հետաքրքրության մակարդակով:
Նաիրը կհամաձայնե՞ր տեղափոխվել գերմանական ակումբ. Այո, կհամաձայներ։
Որքանո՞վ է մեզ ոգեշնչում Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ»: Արսենի համար կարելի է միայն ուրախանալ, որ նա խաղալու է եվրոպական խոշոր ակումբում՝ ուժեղագույն առաջնություններից մեկում»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
24-ամյա Տիկնիզյանն այս մրցաշրջանում 7 հանդիպում է անցկացրել «Լոկոմոտիվի» կազմում՝ դառնալով չորս գոլի հեղինակ։