Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում չի պատրաստվում նոր ձեռքբերումներ ունենալ: Իտալացի մասնագետի խոսքով՝ իր թիմն ամբողջությամբ համալրված է։
«Ոչ, անհնար է։ Հարյուր տոկոս ոչ։ Մենք ավարտել ենք մեր աշխատանքը տրանսֆերային շուկայում, «Ռեալում» նոր խաղացողներ չեն լինի։ Թիմն ամբողջական է»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս ամառ Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին Դորտմունդի «Բորուսիայից», կիսապաշտպան Արդա Գյուլերին՝ «Ֆեներբախչեից», պաշտպան Ֆրան Գարսիային՝ «Ռայո Վալեկանոյից» և «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային վարձավճարով:
Թիմից հեռացել են Մարկո Ասենսիոն և Կարիմ Բենզեման։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով: