«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Բրենթֆորդը» 25-ամյա արգենտինացու տրանսֆերի համար ավելի քան 40 մլն եվրո է առաջարկել։ Բացի այդ, անգլիական ակումբը պատրաստ է համեմատաբար բարձր աշխատավարձ առաջարկել ֆուտբոլիստին։
Գոնսալեսը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նա «մանուշակների» կազմում անցկացրել է 82 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: