«Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալանսը հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում։
Ըստ Todofichajes-ի՝ «արքայական» ակումբը դիտարկում է Գաբրիելին որպես վնասվածք ստացած Էդեր Միլիտաոյին փոխարինող։ Վերջինս երկար ժամանակ կբացակայի վնասվածքի պատճառով։
Իր հերթին «Արսենալը» չի ծրագրում բաժանվել պաշտպանից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բրազիլացու աշխատանքային պայմանագիրը Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Նախորդ մրցաշրջանում Մագալանսը Պրեմիեր լիգայի շրջանակում 38 խաղ է անցկացրել և երեք գոլ խփել: