Մարկոս Ալոնսոն կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին հայտնում է AS-ը:
Դա կարող է տեղի ունենալ ակումբում տիրող իրավիճակի պատճառով։ Մասնավորապես Ինիգո Մարտինեսի տրանսֆերի ու Ժոաո Կանսելոյի մոտալուտ տեղափոխության արդյունքում։ Բացի այդ, Ալոնսոյի հեռանալը կբարելավի «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը, ինչը թույլ կտա նոր խաղացողներ ձեռք բերել:
Ինչպես հայտնում է As-ը,թիմի գլխավոր մարզիչ Չավին շատ գոհ է Ալոնսոյի խաղից և դեռևս չի տվել նրա հեռանալու թույլտվությունը, բայց նա գիտակցում է, որ եթե «Բարսելոնային» նոր գործարքների համար ռեսուրսներ են պետք, ապա պաշտպանը կարող է հեռանալ:
























































