ON ֆուտբոլիստների միության գործադիր տնօրեն Թամարա Ռամոսը քննադատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին՝ ԱԱ-2023-ի մրցանակաբաշխության ժամանակ իսպանացի ֆուտբոլիստուհու համբուրելու համար։ Նա պատմել է, որ ֆունկցիոներն իրեն նվաստացրել և անպարկեշտ հարցեր է տվել միասին աշխատելու ընթացքում:
«Նա ինձ նվաստացնում էր. դա զայրացնող էր: Այս սկանդալն ինձ ամենևին չի զարմացնում, քանի որ ես նրան ճանաչում եմ երկար տարիներ և տառապել եմ նրա պատճառով: Տարօրինակ է, որ նա դա անում է հրապարակավ։
Ես ստիպված էի լսել այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Ի՞նչ գույնի ներքնազգեստ ես այսօր կրում»:
Հիմա մարդկանց համար ավելի հեշտ կլինի վստահել ինձ։ Ես չեմ հավատում Ռուբիալեսի ներողություններին, նա փորձում է արդարանալ»,- ասել է Թամարա Ռամոսը El Programa del Verano-ին տված հարցազրույցում, նրա խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Լուիս Ռուբիալեսը հայտնվել է սեքսիստական սկանդալի մեջ՝ կանանց աշխարհի գավաթի հաղթողների մրցանակաբաշխությունից հետո համբուրելով Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենի Հերմոսոյի շուրթերը։ Սոցցանցերում մեկնաբանելով այս դրվագը՝ Հերմոսոն ընդգծել է, որ իրեն դուր չի եկել այն, ինչ արել է Ռուբիալեսը։ Միջադեպն ինքնին բուռն քննարկումների տեղիք է տվել ֆուտբոլային հանրության շրջանում։ Ինքը՝ Ռուբիալեսը, հայտարարել է, որ «դա մի պահ էր, երբ երկու ընկերներ հաղթանակ էին տոնում»։