«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Տոտենհեմի» հետ խաղում և բաց կթողնի առաջիկա մի քանի հանդիպումները։ Այս մասին հայտնում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, Մաունթը բաց կթողնի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ Անգլիայի առաջնության հաջորդ խաղը և, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 3-ին չի խաղա «Արսենալի» հետ։ Սպասվում է, որ Մեյսոնը խաղադաշտ կվերադառնա միայն միջազգային խաղերով պայմանավորված դադարի ավարտից հետո։
Մաունթի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին պաշտոնապես հայտարարվել է հուլիսի 5-ին: Անգլիացին հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։ Մեյսոնը «Չելսիի» սան է: