«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր չէ այս ամառ հեռանալ մանկունիանցիների ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա խաղացողը նույնիսկ չի բանակցել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու վերաբերյալ: Ֆրանսիացին չի շփվել սաուդյան ակումբների հետ։ ՄՅՈՒ-ն իր հերթին չի դիտարկում այս տրանսֆերային պատուհանում Վարանին վաճառելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Վարանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականի հուլիսին Մադրիդի «Ռեալից»: Մանչեսթերյան ակումբի կազմում իր նորամուտի մրցաշրջանում ֆրանսիացին 24 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ առանց գոլ խփելու։
Նոր մրցաշրջանում Վարանը Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում երկու հանդիպում է անցկացրել և մեկ գոլ խփել։