Պեպ Գվարդիոլան վիրահատվել է մեջքի խնդիրների պատճառով։
«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գվարդիոլան որոշել է վիրահատվել վերջին շրջանում իրեն անհանգստացնող մեջքի ցավի պատճառով։ «Սիթիի» գլխավոր մարզիչը բարեհաջող վիրահատվել է Բարսելոնայում, որտեղ նա կշարունակի ապաքինումը։
Սպասվում է, որ Գվարդիոլան կվերադառնա իր պարտականություններին սեպտեմբերյան միջազգային ընդմիջումից հետո:
Առաջիկա հանդիպումներում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Գվարդիոլայի օգնական Խուան Մանուել Լիլյոն։