«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի՝ ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու հավանականության մասին։ Ակումբը ցանկանում է թիմում պորտուգալացուն։
«Դա իմ երազանքն է: Նույնը վերաբերվում է նաև Կայլ Ուոքերին: Հուսով եմ, որ նրանք կերկարաձգեն պայմանագրերը։ Սրտանց ուզում եմ, որ դա տեղի ունենա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը։
Ավելի վաղ 29-ամյա պորտուգալացին բանավոր համաձայնություն էր տվել «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ Պայմանագիրը երկարաձգելուն մոտ է նաև Ուոքերը։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրվում էր Մյունխենի «Բավարիան»։