Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ասթոն Վիլլան» ընդունել էր «Էվերթոնին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր հաշվով հաղթանակով (4:0):
Ունայ Էմերիի գլխավորած թիմից առաջին կեսում աչքի ընկան Ջոն ՄաքԳինն ու Դուգլաս Լուիսը, որը հստակ իրացրեց 11 մետրանոցը։
Երկրորդ կեսում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Լեոն Բեյլին և Ջոն Դուրանը։