«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով։
Իտալացին արդեն պայմանավորվածություն ունի «Ալ-Ահլիի» հետ, սակայն սաուդյան ակումբը դեռ չի կարողանում պայմանավորվել ՊՍԺ-ի հետ տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է L’Équipe-ն, կիսապաշտպանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» բացառված չէ: ՊՍԺ-ն Մարկոյի տրանսֆերի համար ցանկանում է 50-60 միլիոն եվրո ստանալ։
2022/2023 մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։