«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոսել է իր թիմի ներուժի մասին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում լոնդոնյան թիմը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2-0):
«Շատ կարևոր էր հաղթել։ Առաջին տնային հանդիպումն էր, ուժեղ մրցակից։ Ես շատ ուրախ եմ։
Տիտղոս նվաճելու շանսե՞ր․․․ Դեռ վաղ է խոսել տիտղոսների մասին, առջևում դեռ շատ խաղեր կան:
Մենք պետք է շարունակենք մեր ուժերը ներդնել յուրաքանչյուր խաղում՝ ինչ-որ բանի հասնելու համար»,- Սոնի խոսքերն է մեջբերում BBC-ն։