«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և ավագ Ռոյ Քինը Sky Sports-ի եթերում կիսվել է Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղի մասին իր կարծիքով։
ՄՅՈՒ-ն արտագնա խաղում պարտություն կրեց 0-2 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր «Տոտենհեմն է»։ Թիմը հուսահատ է։ Այն համախմբում է լավ խաղացողների, նրանց աջակցում են երկրպագուները, բայց դա չօգնեց խուսափել պարտությունից։ Վերջին խաղում ՄՅՈՒ-ն թույլ տեսք ուներ»,- իռլանդացու խոսքերն է փոխանցում Talksport-ը։
Երկու տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է։ Հաջորդ խաղում Էրիկ տեն Հագի սաները սեփական հարկի տակ կհանդիպեն «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։