«Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը պայմանագիր է ստորագրել սաուդյան «Ալ-Հիլալի» հետ:
28-ամյա հարձակվողի հեռանալու մասին հայտնել է լոնդոնցիների մամուլի ծառայությունը։ Ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ տրանսֆերը «Ֆուլհեմի» պատմության մեջ ամենաթանկարժեքն է: Ըստ ԶԼՄ-ների՝ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 53 մլն եվրո։
Միտրովիչը «Ֆուլհեմում» հանդես է եկել 2018 թվականից։ Նա թիմի կազմում դարձել է 111 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Նյուքասլում», «Անդերլեխտում», «Պարտիզանում» և «Տելեոպտիկում»: Սերբիայի հավաքականի կազմում անցկացրած 81 խաղում նա խփել է 52 գոլ։