«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը հայտնել է, թե արդյոք կնշի «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 5:4՝ 11 մետրանոցներով) ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում։
«Ոչ, Գվարդիոլան արգելել է (ժպտում է): Այսօր մենք տուն ենք գնում, համեղ ընթրում ենք և հանգստանում: Մեր հաջորդ հանդիպումը․․․ ի՞նչ օր է այսօր։ Երեք օր հետո։ Վերականգնում, իսկ հետո վերադառնում ենք Պրեմիեր լիգա»,- Գրիլիշի խոսքն է մեջբերել TNT Sports-ը։
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։