ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Սևիլիային»՝ 1-1 (11մ՝ 5:4):
Այսպիսով, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ով երեք տարբեր թիմերի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Իսպանացին նախկինում հաղթել էր գավաթը «Բարսելոնայի» հետ 2009 և 2011 թվականներին։
Իսկ 2013 թվականին նա հաղթել էր Սուպերգավաթի հանդիպումն արդեն որպես «Բավարիայի» մարզիչ։






















































