«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը մտադիր չէ հեռանալ ակումբից, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բրազիլացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է եղել «Ալ-Նասրը»-, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է հեռանալ «Լիվերպուլից»։
Անցած մրցաշրջանում Ալիսոնն անցկացրել է 47 խաղ, բաց է թողել 59 գոլ։ Նաև դարպասապահը դարձել է 2022/23 մրցաշրջանի «Լիվերպուլի» լավագույն խաղացողը։