«Չելսին» համաձայնեցրել է «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 19-ամյա բելգիացու համար կվճարի 53 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գործարքի գումարը կհասնի 58 մլն ֆունտի՝ ներառյալ բոնուսային վճարումները։
Այս շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի նոր թիմի հետ։
Կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել նաև «Լիվերպուլը»:
Լավիան «Սաութհեմփթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի հուլիսին: «Սրբերի» կազմում անցկացրած 34 խաղում նա խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։