«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերի տեղափոխությունը «Վեսթ Հեմ» ձախողվել է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմը» որոշել է հրաժարվել անգլիացի պաշտպանի գնումից այն բանից հետո, երբ Մագուայերն ու «Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակ չեն կարողանում համաձայնության գալ համագործակցությունը դադարեցնելու պայմանների շուրջ։ Լուրեր են պտտվում, որ Մագուայերը ցանկանում է, որ «Յունայթեդը» փոխհատուցի իրեն աշխատավարձի տարբերությունը, և մանկունիանցիներից պահանջում է 7 մլն ֆունտ ստեռլինգ:
«Վեսթ Հեմը» հոգնել է սպասել այն պահին, երբ Հարին ու «կարմիր սատանաները» համաձայնության կգան, ու սկսել է այլընտրանքային տարբերակներ փնտրել պաշտպանական գիծն ուժեղացնելու համար։