«Լիլի» կիսապաշտպան Կարլոս Բալեբան շուտով կարող է համալրել անգլիական «Բրայթոնի» կազմը:
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «ճայերը» 19-ամյա կիսապաշտպանին տեսնում են որպես կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի փոխարինող, ով տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։
Հաղորդվում է, որ «Լիլը» իր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 30 միլիոն եվրո: