Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ Իտալիայի և Իսպանիայի առաջնություններն այնքան էլ չեն զիջում անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգային։
Նրա կարծիքով՝ խոսքը պարզապես ավելի լավ մարքեթինգի մասին է Անգլիայի առաջնության դեպքում։
«Ակնհայտ է, որ մարքեթինգային և ֆինանսական տեսանկյունից Պրեմիեր լիգան լավագույն առաջնությունն է, բայց ինձ թվում է, որ Ա Սերիան ու Լա լիգան այնքան էլ չեն զիջում ԱՊԼ-ին։
Մյուս առաջնություններում ևս կան գերազանց խաղացողներ, և իտալական ակումբների հաջողությունները եվրագավաթներում հաստատում են իմ խոսքերը»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։