«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
21-ամյա կիսապաշտպանը ութամյա պայմանագիր է կնքել լոնդոնցիների հետ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում էկվադորցի կիսապաշտպանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում: