Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Սամբիստ Բորիս Շատվերյանը ոսկե մեդալ է նվաճել։
ԱՊՀ երկրորդ խաղերում 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթել է բելառուս և ղազախ մարզիկներին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չի ներկայացել, և Շատվերյանն արժանացել է ոսկե մեդալի։
ԱՊՀ երկրորդ խաղերն անցկացվում են Բելառուսում՝ օգոստոսի 4-ից 14-ը։
























































