Ադամա Տրաորեն պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Տրաորեն «Վուլվերհեմփթոնից» հեռացել էր այս ամռանը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։