Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն դուրս է մնացել իսպանական թիմի հայտացուցակից իտալական «Միլանի» դեմ խաղում, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ըստ Ռոմանոյի՝ դա պայմանավորված է նրանով, որ ֆրանսիացին շուտով տեղափոխվելու է ՊՍԺ։ Ռոմանոն տեղեկություններով՝ «Դեմբելեի տեղափոխությունը ժամանակի հարց է»։ Կողմերն արդեն համաձայնության են եկել:
2022/2023 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն տրանսֆերի համար կվճարի 50 մլն եվրո։
























































