Ուսման Դեմբելեն ցանկանում է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ եզրային հարձակվողը «Բարսելոնայից» պաշտոնական թույլտվություն է խնդրել՝ ՊՍԺ-ի հետ բանակցելու համար: Նա ցանկանում է պահել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
ՊՍԺ-ն կարող է չհասցնել ակտիվացնել 50 միլիոն եվրոյի չափով հրաժարագնի կետը, որը օգոստոսի 1-ին կկրկնապատկվելու է: Չնայած դրան՝ կողմերը փորձում են փոխզիջման հասնել։
Diario Sport-ը գրում է, որ Դեմբելեն «Բարսայից» թույլտվություն է խնդրել բանակցել այն ժամանակ, երբ արդեն համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի պայմանները։ Այսպիսով, նա փորձում է ստիպել կատալոնական ակումբին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ուսմանը կկարողանա հեռանալ «Բարսելոնայից» միայն հրաժարագնի կետն ակտիվացնելու միջոցով։ Կատալոնացիները մտադիր չեն բանակցել ՊՍԺ-ի հետ, ֆրանսիական ակումբի հետ հարաբերությունները վատացել են, այժմ նրանց միջև «իսկական պատերազմ» է։
























































