Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան դժվար թե տեղափոխվի Միլանի «Ինտեր»։
Նշվում է, որ կողմերը բանակցություններ են վարել, սակայն համաձայնության չեն եկել։ Այժմ, ըստ La Gazzetta dello Sport-ի, «Ինտերը» հրաժարվել է Մորատային ձեռք բերելու մտադրությունից:
Ակումբի նախագահ Ստիվեն Չանը նախապատվությունը տվել է Լոնդոնի «Արսենալին» պատկանող ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունին։
Անգլիական ակումբը Բալոգունի տրանսֆերի համար պահանջում է մոտ 40 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ամերիկացին 39 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ՝ վարձավճարով հանդես գալով «Ռեյմսում»:
























































