30-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ֆրանսիական ՊՍԺ-ից կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»։ Ստամբուլյան ակումբի կայքում հայտնվել է ֆուտբոլիստի հետ բանակցությունների մասին պաշտոնական հայտարարություն, իսկ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ հարձակվողի տրանսֆերային գործարքն ավարտված է։
2022/2023 մրցաշրջանում Իկարդին վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում»։ Նա թիմի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ստամբուլի ակումբը նախորդ մրցաշրջանում դարձավ Թուրքիայի չեմպիոն։
«Պարի Սեն Ժերմենի» հետ, որի կազմում Իկարդին հանդես է գալիս 2019 թվականի աշնանից, նա յոթ տիտղոս է նվաճել։
























































