Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շուտով պայմանագիր կկնքի «Սան Պաուլոյի» հետ, հայտնում է UOL-ը։
Նշվում է, որ 32-ամյա կոլումբիացին ընտրել է բրազիլական ակումբը՝ չնայած ՄԼՍ-ի ակումբների հետաքրքրությանը:
Կիսապաշտպանի վերջին թիմը եղել է «Օլիմպիակոսը», որտեղից նա հեռացել է այս տարվա ապրիլին ազատ գործակալի կարգավիճակով։ Հունական ակումբի կազմում անցկացրած 23 խաղում Ռոդրիգեսը դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Խամեսը նախկինում հանդես է եկել «Ալ Ռայյանում», «Էվերթոնում», «Բավարիայում», «Մոնակոյում», «Պորտուում», «Բանֆիլդում» և «Էնվիգադոյում»:
























































