Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» հարձակվող է փնտրում այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվեց միանալ ակումբին:
Լրագրող Լոիկ Տանզիի խոսքով՝ «Ալ-Հիլալի» ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։ Հայտնի է, որ նեապոլիտանական թիմի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խաղացողի համար կպահանջի առնվազն 150 միլիոն եվրո։
2022/2023 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նա դարձել Ա Սերիայի լավագույն ռմբարկուն և օգնել իր թիմին նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։
























































