«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին, հայտնում է լրագրող Խավի Միգելը։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» դեմ չեն խաղացողին վաճառել և նրա համար 50 միլիոն եվրո են պահանջում։ «Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ նման տրանսֆեր, բայց կարող է վարձակալել խաղացողին։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ պաշտպանը կմնա անգլիական ակումբում։
2022/23 մրցաշրջանը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ 29-ամյա պորտուգալացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































