«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ ակումբի կազմը պետք է կրճատվի:
«Մենք պետք է ունենանք 23, 24 կամ 25 խաղացողներից բաղկացած կազմ։ Ես ցավում եմ որոշ խաղացողների համար, բայց պետք է դժվար որոշումներ կայացվեն, քանի որ մեզ պետք է հավասարակշռված կազմ ունենալ»,- փորձագետի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն արդեն լքել է 14 ֆուտբոլիստ։
ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում «Չելսին» 44 միավորով զբաղեցրել էր 12-րդ տեղը։























































