«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բանակցություններ է վարել «Յուվենտուսի» հետ։
«Ես հիասթափված էի, ճիշտ է: Ես նույնպես փորձեցի զանգահարել նրան այդ քաոսի օրերին, նա ինձ չպատասխանեց, ինչպես «Ինտերի» մյուս խաղացողներին։ Այսքան տարի միասին լինելուց հետո, այսքան շատ բաներից հետո ես հիասթափված էի։ Բայց, դա նրա ընտրությունն է: Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Բայց ես չէի սպասում նման վերաբերմունք», — Մարտինեսի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:
Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:























































