Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն անցկացվել է Հյուսթոնի «NRG» մարզադաշտում։
Հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացել է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ռեալից» հաշիվը կրկնապատկեց 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Խոսելուն։
Հաջորդ ընկերական խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ (հուլիսի 30), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային» (հուլիսի 31)։
«Արսենալն» ընկերական խաղում 5:3 հաշվով հաղթել է «Բարսելոնային»: Հանդիպումը կայացել է Լոս Անջելեսի «SoFI» մարզադաշտում։
Կատալոնացիներից աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան և Ֆերան Տորեսը։ Լոնդոնյան ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆաբիո Վիեյրան, Կայ Հավերցը, Բուկայո Սական և Լեանդրո Տրոսարդը։ Վերջինը դուբլ է գրանցել։























































