«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին բանակցություններ է վարում «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» չի ցանկանում վաճառել Դուշան Վլահովիչին, սակայն պատրաստ է ձեռք բերել ևս մեկ կենտրոնական հարձակվողի:
Բյանկոներիները դիտարկում են Լուկակուի վարձակալության հնարավորությունը:
Նշվում է, որ «Չելսին» կարող է չհամաձայնել «Յուվենտուսի» առաջարկին․ անգլիական ակումբը հակված է Լուկակուի լիարժեք տեղափոխությանն այլ ակումբ:























































