Օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ուսեյն Բոլտը արձագանքել է այն լուրերին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է տարեկան 776 միլիոն դոլար (700 միլիոն եվրո) աշխատավարձով պայմանագիր:
«Ես պատրաստ եմ վերադառնալ թոշակի անցնելուց հետո՝ տարեկան 776 միլիոն դոլար աշխատավարձի դիմաց», — գրել է Բոլտը Twitter-ում։
Բոլտը 2017 թվականին ավարտեց իր կարիերան աթլետիկայում:
Դրանից հետո նա իրեն փորձել է որպես ֆուտբոլիստ ավստրալական ակումբում, որի կազմում անցկացրել է երկու ընկերական հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։