«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Լիգայի գավաթի 2-րդ տուրի «Ատլանտայի» դեմ խաղում (4:0).
«Կարծում եմ, որ Մեսսին և Բուսկետսը թիմին մեծ վստահություն են հաղորդել: Ես զգում եմ, որ նրանք են պատասխանատվություն վերցնում իրենց վրա, իսկ թիմի մնացած անդամներն ավելի ազատ են զգում իրենց։ Այսօր թիմն արդյունավետ խաղ ցուցադրեց»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը:
Լեո Մեսսին այս խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։























































