«Ալավեսը» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
23-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
Բլանկոն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով խաղացել է «Ալավեսում»:
Կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում։
























































