Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Թուրինի «Յուվենտուսը» ներկայումս բանակցություններ է վարում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմի հետ։
Հաղորդվում է, որ Լինդստրյոմը կարող է փոխարինել Ֆեդերիկո Կիեզային, եթե նա որոշի հեռանալ ակումբից այս ամառ:
Նախորդ մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մինչ Ֆրանկֆուրտ տեղափոխվելը ֆուտբոլիստը 2019-ից 2021 թվականներին հանդես է եկել դանիական «Բրոնդբյու» ակումբում:























































