«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում պատմել է նաև իր բնավորության մասին.
-Վերջին անգամ ի՞նչն է քեզ հունից հանել:
-Երևի ընտանեկան, անձնական ինչ-որ բան: Ես երևի կենսուրախ մարդու տպավորություն եմ թողնում, ու շատ ժամանակ՝ հենց այդպես էլ կա: Բայց ես նաև բարդ մարդ եմ: Տանը անընդհատ փնթփնթում եմ, նեղանում: Միշտ կա մի բան, որ ինձ դուր չի գալիս:























































