Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լինդա Կայսեդոն գոլ է խփել Նոր Զելանդիայում և Ավստրալիայում ընթացող 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության խմբային փուլի` Հարավային Կորեայի հավաքականի հետ խաղում (2:0): 18-ամյա ֆուտբոլիստը նախկինում քաղցկեղ է հաղթահարել։
Երբ Կայսեդոն 15 տարեկան էր, նրա մոտ ախտորոշեցին ձվարանների քաղցկեղ։ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ հարձակվողը հայտարարել է, որ իրեն համարում է հիվանդությունը հաղթահարելու հնարավորության օրինակ։
Կայսեդոն Հարավային Կորեայի դեմ խաղում խփած իր գոլը տոնել է՝ մատները ծալելով սրտի ձևով:
Կոլումբիան աշխարհի առաջնության խմբային փուլում կանցկացնի ևս երկու հանդիպում՝ մրցելով Գերմանիայի և Մարոկկոյի հավաքականների հետ։























































