Հարձակվող Կիլիան Մբապպեն զարմացել է ՊՍԺ-ի որոշումից՝ իրեն հեռացնելու Ճապոնիայում թիմի շրջագայության հայտացուցակից, սակայն համաձայնել է դրան։ Այս մասին հայտնում է ESPN-ն:
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն մտածում է Մբապեին կազմում այլևս երբեք չխաղացնելու մասին: Հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և ցանկանում է հեռանալ թիմից։ Նրա գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Ըստ ESPN-ի՝ «Ռեալը» միակ ակումբն է, որին ցանկանում է միանալ Մբապեն այս ամառ։ Բացի այդ, միայն մադրիդցիներն են պատրաստ վճարել նրա տրանսֆերի համար։ Նրանց մոտ ամեն ինչ պատրաստ է գործարք կնքելու համար, երբ թույլտվություն լինի կամ խաղացողի կամ ՊՍԺ-ի կողմից: Մադրիդի «Ռեալը» գիտի, որ գումարը կգերազանցի 200 միլիոն եվրոն (225 միլիոն դոլար), ներառյալ վճարները, միջնորդավճարները և հավելավճարները:
Ըստ հրապարակման աղբյուրների՝ երկու ակումբների միջև կապ չի եղել, սակայն Մադրիդի «Ռեալը» արդեն որոշ ժամանակ բանակցություններ է վարում Մբապեի շրջապատի հետ։
























































