Հայտնի է դարձել Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի՝ ՊՍԺ-ն չգլխավորելու հիմնական պատճառը։ Այս մասին հայտնում է Sports Zone-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը մեկ պահանջ է առաջ քաշել՝ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հեռանալը։ Նագելսմանն արդեն ուներ իր թեկնածուն այս պաշտոնի համար՝ Քրիստոֆեր Վիվելը։
ՊՍԺ-ի ղեկավարությունը փորձել է փոխզիջման գնալ պոտենցիալ նոր գլխավոր մարզչի հետ՝ նրան առաջարկելով կարճաժամկետ աշխատանք Կամպուշի հետ, սակայն Նագելսմանը, սկզբում համաձայնվելով դրան, հետագայում հրաժարվել է այս տարբերակից։
Հիշեցնենք, որ այս ամառ «Պարի Սեն Ժերմենը» հեռացրեց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին, իսկ նրա փոխարեն նշանակվեց Լուիս Էնրիկեն։
























































