Բենժամին Մենդին ազատվել է սեռական ոտնձգության ևս երկու դեպքի մեղադրանքներից։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանն անմեղ է ճանաչվել բռնաբարության մեկ կետով (2018 թվականի հոկտեմբեր) և մեկ բռնաբարության փորձի համար (2020 թվականի հոկտեմբեր):
Հաղորդվում է, որ Մենդին չի կարողացել զսպել էմոցիաներն ու դատավճռի հրապարակումից հետո արտասվել է դատարանի դահլիճում։
Հիշեցնենք, որ հունվարին խաղացողն անմեղ էր ճանաչվել սեռական բռնության յոթ գործով։
Այժմ դատարանը քննել է մնացած երկու գործերը և նորից անմեղ ճանաչել ֆուտբոլիստին։























































