«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն արձագանքել է FC24 տեսախաղի շապիկին հայտնվելուն՝ խոստովանելով, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է դրա մասին։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է այս մասին: Ես շատ հպարտ եմ, որ EA Sports սիմուլյացիաների նոր դարաշրջանի առաջին սեզոնի դեմքն եմ»,- գրել է Հոլանդն իր Twitter-ում։

FC24-ը EA Sports ֆուտբոլային սիմուլյատորի առաջին մասն է, որը թողարկվել է այս անունով: Նախկինում տեսախաղերի այս շարքը կոչվում էր ՖԻՖԱ։ Ավելի վաղ սիմուլյատորների շապիկին հայտնվել էին հայտնի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն (Ալ-Նասր) և Լիոնել Մեսսին (Ինտեր Մայամի):
Հոլանդը մեկ մրցաշրջան է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ դառնալով Անգլիայի չեմպիոն։























































